«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է
![]() 822 Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 12:20 Այս տարի թուրքահայ անվանի լրագրող, հրապարակախոս, մտավորական Հրանտ Դինքը կդառնար 64 տարեկան: Դինքը Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրն էր, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Մալաթիա նահանգի Սալքյոփրու թաղամասի Բոնջուքլու փողոցում գտնվող տանը: «Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». սա էր, որ Դինքը հնչեցրեց 2002-ին Ուրֆայի համալսարանում կազմակերպված խորհրդաժողովում, ինչն էլ նրա դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձավ (Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, իբր վիրավորել է թուրքական ինքնությունը): Դինքը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Հաջորդ քրեական գործը Դինքի նկատմամբ հարուցվեց 2004-ին, երբ «Ագոսում» տպագրվել էր նրա «Ծանոթանալ Հայաստանին» հոդվածը, որում գրել է. «Դատարկվելիք թունավոր արյան փոխարեն թուրքի երակները լցնելիք մաքուր արյունն առկա է հայկական երակում»: «Ո՞վ իմանա՝ դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ: Բայց և այնպես իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս»: «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել (ցեղասպանությունը)։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»,- ասել է Դինքը: «Իմ մահը պիտի լինի ոտքի վրա՝ կանգնած, ոչ թէ պառկած՝ 2007 թ.ի հունվարի 19-ին Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց «Ագոսի» խմբագրատան առջև: Մարդասպանը հեռանալիս բղավել է՝ գյավուր, ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Հրանտ Դինքի սպանությունը մեծ արձագանք առաջացրեց Թուրքիայում և ողջ աշխարհում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
43226.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
58426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
101224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42

