Արամ Խաչատրյանի 115 և Երևանի 2800-ամյակներին նվիրված համերգ՝ Հռոմի օպերային թատրոնում
![]() 727 Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 21:10 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տեղեկացնում է, որ Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվել է ջերմ ծափահարություններով։ Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցրել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Համերգից առաջ հանդիսատեսին իր խոսքն է ուղղել Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա կարևորել է հայ-իտալական հարաբերությունները, դրանց կայուն զարգացումը, մշակութային կապերը։ Երեկոն մեկնարկել է Հայաստանի և Իտալիայի օրհներգներով։ Համերգին ներկա էին Իտալիայում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ջութակահար Հայկ Կազազյանը կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին մասը, իսկ դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ «Սարերի հովին մեռնեմ» և «Վաղարշապատի պար» հայկական ժողովրդական ստեղծագործությունները։ Հայկ Կազազյանն ու Կամո Սեյրանյանն անակնկալ էին պատրաստել ունկնդրի համար. երաժիշտները դուետով նվագել են Կոմիտասի «Կռունկը», որն անասելի տպավորություն է թողել ներկաների վրա, ինչի վկայությունն անդադար ծափահարություններն էին։ Համերգը եզրափակվել է Խաչատրյանի «Լեզգինկայով» և «Սուսերով պարով»։ Հռոմի օպերայի լեփ-լեցուն դահլիճը, տպավորված հայկական երաժշտությամբ, չէր հեռանում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բազմիցս հրավիրելով բեմ՝ խնդրելով ներկայացնել նորանոր ստեղծագործություններ։ Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
42326.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
57926.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
100624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42
