«Հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում». այսօր Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է
![]() 2899 Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 16:05 «Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»,- ասել է Վազգեն Առաջինը: Այսօր, սեպտեմբերի 20-ին, Վազգեն Ա կաթողիկոսի ծննդյան օրն է: Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ.-ի հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում: Եղել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսն ու Ծայրագույն Պատրիարքը։ «Եկար, շենացրիր Հայրենիքդ, անաստվածության ճիրաններում մոլորված ժողովրդիդ սրտում լույս վառեցիր՝ ցույց տալով եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում, մոռացումից փրկեցիր բազմաթիվ հոգևոր- մշակութային արժեքներ, անուրանալի ներդրում ունեցար Արցախը Հայաստանին վերամիավորելու գործում, կյանքիդ մայրամուտին օրհնած վերջին մյուռոնն էլ անվանեցիր Անկախության Մյուռոն, ո՞ր մեկը թվարկենք...Խունկ և խոնարհում հիշատակիդ, ՎԵՀԱՓԱՌՍ: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ'Ր»,- ֆեյսբուքյան իր էջում կաթողիկոսի ծննդյան տարեդարձը շնորհավորել է հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը: «Ազատության ու անկախության կանչը մեր բազմադարյան պատմության հրամայականն է, մեր ազգի գիտակցության թելադրանքն է, մեր ապագա գոյատևման երաշխիքն է»,- ասել է Վազգեն Առաջինը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
42326.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
57926.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
100624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42




