Ալիևին անհանգստացնում է Հայաստանի իշխանափոխությունը. BBC
![]() 2017 Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 12:15 BBC-ի ռուսական ծառայությունն Ադրբեջան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր կատարելիք այցին ընդառաջ հոդված է հրապարակել՝ նախ նշելով այցի նպատակը, որն է՝ հիշեցնել Ռուսաստանի առաջատար խաղացողի դերը տարածաշրջանում և այն, որ Ռուսաստանի կարծիքի հետ հարկ է հաշվի նստել: Այդ առումով, ինչպես գրում է BBC-ն, Մոսկվայի դիրքորոշումը զգալիորեն տուժել է շարունակվող միջազգային պատժամիջոցների և Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով: «Ադրբեջանից ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 10%, դրա մեջ է մտնում գյուղմթերքի 70%-ը, և այդ պատճառով կա տնտեսական կախում: Ռուսաստանը հաճախ է օգտագործել տնտեսական լծակներն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի տնտեսագետ, ընդդիմադիր գործիչ Նաթիկ Ջաֆարլին: BBC-ն հիշեցնում է, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը պաշտոնապես կազմում է ավելի քան կես միլիոն մարդ: ՌԴ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջան տարեկան 1,2 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ են կատարվում Ռուսաստանից: «Եվ, իհարկե, մնում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանը կարող է առավել ակտիվ աջակցել Հայաստանին՝ ինչպես Ադրբեջանի վրա ճնշումն ուժգնացնելու, այնպես էլ Հայաստանի նոր ղեկավարության հետ առավել սերտ կապեր հաստատելու համար: Ռուսաստանին Կովկասում հերթական հակամարտություն բացարձակ անհրաժեշտ չէ»,- գրում է BBC-ն: Հոդվածում ասվում է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար մեծ անհանգստության առիթ է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, այդ թվում այն պատճառով, որ Մոսկվան այդ գործընթացին չի միջամտել: «Պուտինն Ալիևին կարող է աջակցություն խոստանալ՝ ընդդիմության դեմ պայքարում, չնայած նրան, որ այդ ճակատում նրա հնարավորությունները սահմանափակ են՝ բացառությամբ Բաքու տանկեր մտցնելուց»,- եզրափակում է պարբերականը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
