Ադրբեջանի ընդդիմությունը բողոքում է Պուտինի՝ Բաքու այցի դեմ
![]() 1413 Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 15:30 Ադրբեջանական ընդդիմությունը բողոքում է այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի դեմ, հաղորդում է ընդդիմադիր contact.az լրատվականը: Լրատվականի փոխանցմամբ՝ մի խումբ ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչներ կլոր սեղանի շուրջ քննարկում են անցկացրել, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել: Հայտարարության մեջ նշվում է Ադրբեջանի անկախությանն և աշխարհին Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքների մասին: «Ադրբեջանի իշխանությունը պետք է կարճ ժամկետներում հստակություն մտցնի՝ կապված ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի այլ բլոկերին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին հանրությունում նպատակաուղղված արտահոսքի հետ»,- ասվում է Ռուսաստանի հակառակորդների հայտարարության մեջ: Կլոր սեղանի մասնակիցները նաև վստահություն են հայտնել, որ Կրեմլը ցանկանում է վերահսկողություն սահմանել հետխորհրդային երկրներում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
