Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արցախում զինծառայող է զոհվել

Արցախում զինծառայող է զոհվել
1506
Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 10:20

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն