«Մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն». Պուտինը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին (տեսանյութ)
![]() 1599 Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 16:10 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային կարճատև այցով մեկնել է Բաքու: Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային IX համաժողովի լիագումար նիստի ժամանակ Պուտինը խոսել է երկու երկրների միջև հարաբերությունների մասին: «Ընդհանուր առմամբ, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկու պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքների հիման վրա: Մենք մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն»,- ասել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում Ալիևի հետ մի շարք փաստաթղթեր և համաձայնագրեր է ստորագրել, որոնք հավելյալ հիմք են ստեղծում Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական կապերի հետագա կառուցման համար: ՌԴ նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական շուկայում ռուսական մասնակցությամբ մոտ 700 համատեղ ընկերություն կա, իսկ Ադրբեջանում ռուսական անմիջական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ դոլար: Բացի այդ, Պուտինը նշել է, որ Մոսկվան և Բաքուն ենթակառուցվածքային համատեղ նախագծեր են իրականացնում: «Մասնավորապես, ընթանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը»,- հիշեցրել է Պուտինը:
«Մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն». Պուտինը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին ![]() |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09

