Ի՞նչ որոշումներ են կայացրել ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցները Դուշանբեում
![]() 1730 Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 17:00 Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ 16 որոշում է ընդունվել: Այս մասին հաղորդում է Sputnik Տաջիկստանը: Ռահմոնի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել անվտանգության և կայունության, մշակութային-մարդասիրական և առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև ազատ ապրանքափոխադրմանը: «Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով 16 որոշում է կայացվել և մի շարք քաղաքական հայտարարություններ են արվել: Մեծ ուշադրություն է հատկացվել բնակչության հայրենասիրական դաստիարակությանը, Հաղթանակի օրվա բազմակողմանի լուսաբանմանը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում մասնակիցների սոցիալական պաշտպանությանը»,- ասել է Տաջիկստանի նախագահը: «ԱՊՀ երկրների առաջնորդները գագաթնաժողովի ընթացքում կարծիքներ են փոխանակել և որոշումներ ընդունել՝ կապված կազմակերպության շրջանակներում հետագա փոխգործակցության հետ»,- հավելել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
