Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ Փաշինյան-Ալիև զրույցի մասին
![]() 1670 Շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ., 10:40 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցին: «Կողմերը հաստատել են հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերի կանխման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը նշում է, որ կողմերը որոշել են համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ մշակել: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և Ալիևի զրուցին, ասել էր. «Առարկայական խոսակցություն ստացվեց իմ ու Իլհամ Ալիևի միջև, և արդյունքում մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին։ Սա կարևոր պայմանավորվածություն է»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
