Ինչպես Նիկոլ Փաշինյանը յուրայինների մեջ դարձավ ոչ օտար. Коммерсант
![]() 1234 Շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ., 15:05 Коммерсант պարբերականն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին՝ պատմելով, թե ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «յուրայինների մեջ դարձավ ոչ օտար»: «ԱՊՀ-ի գագաթնաժողովը խոստանում էր լինել ձանձրալի: Բոլորը միմյանց ճանաչում էին, հնարավոր է, որ արդեն սովորել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն նա, կարծես, այդքան էլ օտար չէր նրանց մեջ»,- իր հոդվածում գրում է պարբերականի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը: Հոդվածագիրը նշում է, որ լուսանկարվելիս առջևից գնացել են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները, իսկ Նիկոլ Փաշինյանը հետևել է նրանց մի փոքր հեռավորության վրա, ապա նրան է մոտեցել Ադրբեջանի նախագահը: «Նրանք սկսեցին զրույցել, և ոչ թե նրա համար, որ անհարմար էր կողք կողքի քայլել և չզրուցել, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք ուներ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ լսելիք»,- ընդգծում է Կոլեսնիկովը: Նա նաև նշում է, որ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանին է մոտեցել Վլադիմիր Պուտինը: Հոդվածագրի խոսքով՝ Պուտինն ակտիվորեն ինչ-որ բան է քննարկել Փաշինյանի հետ: «Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- հավելում է պարբերականի թղթակիցը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
