Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -4 °C

«Ոսկեջրած արծաթ, զմրուխտ, կորալ, գունավոր քարեր... Ս. Գևորգի մասունքներով խաչ-մասնատուփ». Ռուբեն Շուխյան

«Ոսկեջրած արծաթ, զմրուխտ, կորալ, գունավոր քարեր... Ս. Գևորգի մասունքներով խաչ-մասնատուփ». Ռուբեն Շուխյան
874
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 21:15

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սուրբ Գևորգի մասունքներով խաչ-մասնատուփ. ոսկեջրած արծաթ, զմրուխտ, կորալ, սերդոլիկ, գունավոր քարեր, ապակի: Չափսը՝ 29 X 29 սմ: Պատրաստված է հայ վարպետների կողմից 1746 թվականին, Վանա լճի Լիմ կղու վանքային համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցում: Պահվում է Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանում, ներկայումս ցուցադրված է Նյու Յորքի Մետրոպալիտեն թանգարանի «Արմենիա» ժամանակավոր ցուցադրությունում:
Մեր ոսկեգործ և արձաթագործ վարպետների աշխատանքները դարեր շարունակ ավանդաբար միշտ պահանջված են եղել աշխարհում, իսկ Վան քաղաքում, օրինակ, անգամ ոսկեգործների մի ամբողջ միություն է գործել՝ մինչև 1915 թիվը: Կարծում եմ, որ սա հենց այն բնագավառն է, որը նույնպես պետք է առաջնահերթ կերպով խրախուսել և զարգացնել մեր երկրում»: