«Պատրաստ ենք կառուցողական բանակցությունների». Ալիևի վարչակազմը կրկին խոսել է Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Ալիևի վարչակազմը կրկին անդրադարձել է Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կառուցողական բանակցությունների:
«ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցը կայացավ ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ: Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, և այն տարվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ որպես հակամարտող կողմեր»,- ասել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը:
Նա հավելել է, որ նույն ձևաչափի շրջանակներում սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ և հուլիսին՝ Բրյուսելում, կայացել են հանդիպումներ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:
«Մենք դա դրական ենք համարում, և Ադրբեջանը մշտապես պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»,- ասել է Հաջիևը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյան-Ալիև զրույցի մասին Ալիևի վարչակազմը հայտարարություն էր տարածել:

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
2903:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
5402:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
6201:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
7100:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
9400:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
73Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
65Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
73Երեկ, 22:42