«Դեռևս օրեր առաջ երազում էինք այն մասին, որ լեգենդը կայցելի Հայաստան». Մխիթար Հայրապետյան
![]() 489 Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 17:40 ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր միլիոնավոր մարդկանց պես ես էլ կարդացի համաշխարհային մամուլը վայրկենապես հեղեղած մի լուր, որը սկզբում պարզապես անհավատալի թվաց, հետո խորը տխրությամբ կտրեց իրականությունից ու տարավ աշխարհի ամենագեղեցիկ ու ներդաշնակ երաժշտության աշխարհն՝ ազնավուրյան աշխարհը: Դեռևս օրեր առաջ մենք բոլորս պարզապես երազում էինք այն մասին, որ լեգենդը կայցելի Հայաստան ու կտեսնի նորովի ծաղկող, վերափոխված իր հայրենիքը, որի մասին այդքան երազում էր: Դեռևս օրեր առաջ քայլելով Ազնավուրի անվան հրապարակում՝ մենք զգում էինք ազնավուրյան շունչն ավելի քան երբեք, մենք զգում էինք, որ դարձյալ մեկ օր հայաստանյան բեմերից մեկում լսելու ենք «Քեզ համար, Հայաստա՛ն»-ը, «Նա»-ն, «Մայրիկ»-ը: Ի վերջո, մենք զգում էինք ու վստահ էինք, որ Ազնավուր անունով աստղը չի մարելու, որ Ոսկե դարի վերջին կենդանի լեգենդը նորից երգելու է «խուլ» սիրո ու մարդկային հոգու մասին: Աշխարհահռչակ շանսոնյեն հայկական մեծ զգայուն սրտով, եզակի խարիզմայով ու անկրկնելի տաղանդով մշտապես կուղեկցի մեզ ու կպատմի հանճարեղ լինելու, թեթև ապրելու ու միշտ ժպտալու իր առեղծվածը»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
42326.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
57926.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
100624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42
