Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -4 °C

«Թևերս թուլացած ու մոլորված որբի պես նայում եմ պատին». Լիզա Ճաղարյան

«Թևերս թուլացած ու մոլորված որբի պես նայում եմ պատին». Լիզա Ճաղարյան
652
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 19:05

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքն էնքան էր սիրում ապրել, որ մեկ-մեկ մտածում էի, իսկ գուցե հենց իրե՞ն հաջողվի անկարելին հնարավոր դարձնել։ Ինքն էնքան էր ուզում ապրել, որ իր ցանկությամբ մեզ էլ էր վարակել. ուզում էինք, որ միշտ ապրի։ Ոնց ուզում է ու որտեղ ուզում է։
Ինքն էնքան կար մեր կյանքում՝ գիտակցեինք դա, թե չգիտակցեինք, որ հիմա նստել եմ թևերս թուլացած ու մոլորված որբի պես նայում եմ պատին»։