Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Շառլ Ազնավուրը երբեք ատելություն չէր տածում թուրքերի ու թուրքական պետության նկատմամբ». Նաիրի Հոխիկյան

«Շառլ Ազնավուրը երբեք ատելություն չէր տածում թուրքերի ու թուրքական պետության նկատմամբ». Նաիրի Հոխիկյան
597
Երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ., 11:35

Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լինելով ցեղասպանության հետևանքների անմիջական կրող՝ Շառլ Ազնավուրը երբեք ատելություն չէր տածում թուրքերի ու թուրքական պետության նկատմամբ: Տարիներ առաջ, երբ Ֆրանսիայում գործընկերներիցս մեկն Ազնավուրի հետ զրուցել էր մեր՝ Արևմտյան Հայաստանում այն ժամանակ ծպտյալ հայերի և Թուրքիայի ՏԻՄ-ի հետ տարվող աշխատանքների մասին, Ազնավուրը խորհուրդ էր տվել՝ ատելությունը միայն խորացնելու է թշնամությունը, իսկ թշնամու հետ արդարացի հաշտվելու միակ տարբերակը ուժեղ, հաշվարկված քայլեր և կառուցողական մտածողություն ունենալն է:

Ազնավուրի այդ խորհուրդը, իրոք, ուղենիշ դարձավ մեզ համար՝ ոչ միայն Արևմտյան Հայաստանի՝ ազգային ինքնությունը պահպանող հայերի, այլև թուրքական իշխանությունների և թուրքերի, քրդերի հետ հարաբերվելիս ընդհանրապես»: