«Առաջարկում եմ Սերժ Սարգսյանին մի տուն տալ Նռնաձորում՝ պարսից սահմանին». Լևոն Բարսեղյան
![]() 474 Երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ., 15:25 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժիկը Երևանի Ազատության պողոտայում տուն է ուզում մեր հաշվին: Եթե օրենքի պահանջ է, որ Երևանում լինի տունը, առաջարկում եմ էս ազգանվեր Ազգային Ժողովով փոխել օրենքը, գրել՝ Հայաստանում, ու մի տուն տալ Նռնաձորում՝ պարսից սահմանին, եթե չհամաձայնի՝ Գյումրու տնակային թաղամասերում թող լինի, տնակներով մի հարմարավետ կցակառույց, զուգարանը՝ դրսում, կողքուբոլորն էլ՝ կենդանական աշխարհի մի մեծ բազմազանություն ... Հա ու նրանք, որ րոպեն մեկ ասում են՝ էս ԱԺ-ն ցրելու կարիք չկա, խելոք պատրաստ է քվեարկել՝ ինչ դեմ տան, թող ձեռնամուխ լինեն էս սուրբ որոշմանը քվեարկել տալուն: Տեսնենք ինչ հաջողությունների են հասնելու»: Հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին մայիսից ի վեր առաջարկվել է բնակարանի 10 տարբերակ: Այդ տարբերակներից որևէ մեկը, սակայն, Սարգսյանի գրասենյակի համար ընդունելի չի եղել։ «Եղել է մի տարբերակ, որը մեր ցանկի մեջ նշված չի եղել, բայց առաջարկվել է նրանց կողմից, որը ֆինանսական տեսանկյունից խնդրահարույց էր, քանի որ տունը կիսակառույց էր և վերանորոգման համար գումար պետք է տրամադրվեր, խոսքը՝ Ազատության պողոտայում առանձնատան մասին է: Այդ կիսակառույց տունն արժեր 6 միլիոն դոլարին համարժեք դրամ և այդքան էլ պահանջվելու էր այն վերանորոգելու համար: Սերժ Սարգսյանի գրասենյակը նաև առաջարկել էր Սարգսյանին տրամադրել ԱԱԾ ընդունելությունների տունը։ Այս տարբերակն էլ մերժվել է, քանի որ այն պետական գործառույթներ կատարելու համար նախատեսված շինություն է»,- ասել էր Աղաջանյանը: Անցյալ շաբաթ կառավարությունը Սերժ Սարգսյանին առանձնատուն է առաջարկել Ավան վարչական շրջանում։ Մոտակա օրերին կառավարությունն ակնկալում է պատասխան ստանալ այս առաջարկի առթիվ։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
