«Հեռանալ՝ մնալու համար». Gazeta-ի անդրադարձը
![]() 1446 Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 12:25 Gazeta-ն անդրադարձել է երեկ ՀՀ ԱԺ շենքի պաշարմանն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Պարբերականը գրում է, որ Հայաստանում բողոքի հերթական ալիքը բարձրացավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկա հրաժարականի մասին՝ ընդ որում նշելով, որ կվերընտրվի արտահերթ ընտրություններին: «Հոկտեմբերի 2-ի երեկոյան վարչապետ Փաշինյանի աջակիցները շրջափակել էին խորհրդարանի շենքը՝ բողոքելով օրենսդրական փոփոխությունների դեմ: Փաշինյանի խոսքով՝ այդ քայլով նա չի ցանկանում ցույց տալ, որ կառչած է պաշտոնից, այլ ցանկանում է ընտրվել արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով»,- ասվում է հոդվածում: Պարբերականը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Ազգային ժողով՝ բանակցելու խորհրդարանական ուժերի հետ և ավելի ուշ հայտարարել. «Այդ ուժերը բանավոր ասացին, որ առանց հուշագիր ստորագրելու էլ իրենք թեկնածու չեն առաջադրելու: Ես այդպես եմ ընկալել, թե իրենք հետո ուրիշ մեկնաբանություններ կտան այսօրվա բանակցություններին, դա ժամանակը ցույց կտա: Հայաստանում չկան և չեն կարող լինել փակ դռներ»: Պարբերականն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ապագայի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վստահությանը՝ գրելով, որ օրեր առաջ նա հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այցը կայանա մյուս տարի: Ինչո՞ւ, որպեսզի այցի ընթացքում համաձայնագրեր նախապատրաստվեն, փաստաթղթեր ստորագրվեն»,- պարբերականը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարությունը: Gazeta-ն հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հոդվածում հիշեցնում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որում ասվում էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր ռազմական վարկի տրամադրման հնարավորությունը, որը կկազմի 100 միլիոն դոլար: Միջազգային այլ լրատվամիջոցներ ևս անդրադարձել էին երեկ տեղի ունեցած իրադարձություններին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
