Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Արմեն Գրիգորյանի հայրն ինքնասպանություն է գործել. ԱՀ ոստիկանություն

Արմեն Գրիգորյանի հայրն ինքնասպանություն է գործել. ԱՀ ոստիկանություն
1534
Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 14:50

Արդեն հայտնել էինք, որ մահացել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը: Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա մեկնել է Արցախի Հանրապետություն՝ հուղարկավորությանը մասնակցելու համար:

Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից մեզ հայտնեցին, որ Գրիգորյանի հոր դին հայտնաբերվել է պարանից կախված վիճակում: «Ինքնասպանության փաստը կա, այժմ ստուգումներ են իրականացվում: Դին հայտնաբերվել է իր առանձնատանը կից բանջարանոցում՝ թթենու ծառի ճյուղից պարանով կախված»,- ասաց ոստիկանության փոխգնդապետ Ֆելիքս Հարությունյանը: