Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

Հայտնի է Ազնավուրի հուղարկավորության օրը

Հայտնի է Ազնավուրի հուղարկավորության օրը
682
Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 00:45

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Փարիզում, հոկտեմբերի 5-ի առավոտյան: Ակնկալվում է, որ արարողությանը ներկա կգտնվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և հանդես կգա ելույթով: Իսկ Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախումբը կկատարի լեգենդար շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները:

Ազնավուրին հողին կհանձնեն Փարիզից ոչ հեռու՝ Մոնֆոր Լամորի համայնքի Սուրբ Պետրոս եկեղեցուն կից գերեզմանատանը: Այստեղ են թաղված Շառլ Ազնավուրի ծնողները, որդին, ինչպես նաև ֆրանսահայ կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը, ով «Քեզ համար, Հայաստան» հանրահայտ երգի երաժշտության հեղինակն է: