«Ողջունում ենք այդ դրական միտումները». Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
![]() 1658 Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 14:20 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող դրական միտումները: Այս մասին նա ասել է ավանդական ճեպազրույցի ժամանակ: «Մենք ողջունում ենք այդ դրական միտումները: Այժմ կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ: Ռուսաստանն, իր հերթին, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի այդ դրական միտումներին»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցին: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է յուրաքանչյուր պայմանավորվածություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
