«Պիաֆ և Ազնավուր. մեծերի մտերմությունը». Ռուբեն Շուխյան
![]() 2167 Հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ., 21:35 Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պիաֆ և Ազնավուր. մեծերի մտերմությունը. Ազնավուրի և Պիաֆի ստեղծագործական համագործակցությունը տևում է մոտ ութը տարի: Ազնավուրն այդ ընթացքում բազմաթիվ երգեր գրեց Պիաֆի համար, մասնակցում էր նրա համերգներին ու շրջագայություններին, անգամ մի որոշ ժամանակ ապրում էր նրա տանը, օգնում նրան ամեն ինչում, սակայն շատերն էին այդ երկու մեծերի ընկերությունը տարօրինակ անվանում: Եվ իրոք, Պիաֆը շատ քմահաճ և անկանխատեսելի բնավորություն ուներ, մշտապես չարաշահում էր ոգելից խմիչքներն ու բառացիորեն սրճարաններից դուրս չէր գալիս, նաև շատ հաճած սիրեկաններ էր փոխում: Օրինակ, նա կարող էր մի օր հանկարծ հեռագիր ուղարկել Ազնավուրին, գրելով. «Շուտ արի այստեղ, առանց քեզ ես չեմ կարող ամուսնանալ»: Եվ ահա Ազնավուրը, ով որպես երգիչ արդեն ճանաչում էր ձեռք բերել, ստիպված ընդհատում էր իր նախապես ծրագրված հյուրախաղերը, վճարելով խոշոր տույժեր, և թռնում-հասնում էր մի մայրցամաքից մյուսը, որպեսզի Պիաֆի կողքին լինի՝ նրա հերթական բուռն սիրավեպի ընթացում, քանի որ դա երգչուհու այդ պահի ցանկությունն էր հանդիսացել: Հայտնի փաստ է նաև, որ հենց Պիաֆի հորդորով է Ազնավուրն այդ տարիներին պլաստիկ վիրահատության ենթարկում իր կորաձև հայկական քիթը: «Քո քիթն ուղղակի անտատելի է, և պետք է շտապ ինչ որ բան ձեռնարկել»,- Ազնավուրին ասում էր մշտապես Պիաֆը, և Շառլը ստիպված էր համաձայնել գնալ քթի վիրահատության: Եվ այստեղ էլ Պիաֆը իր ոճի մեջ է լինում. վիրահատությունից մեկ օր առաջ նա որոշում է այդ առիթով երեկո կազմակերպել, և երբ արդեն բավականին գինովցած էր՝ հանկարծ ասում է Ազնավուրին. «Գիտես, բայց քո քիթը ոնց որ թե այնքան էլ վատը չի»: Սակայն բժշկի հետ պայմանավորվածությունն արդեն կար, և Ազնավուրը հաջորդ օրը վիրահատվում է: Այդպիսին էր Պիաֆը, և պարզ էր, որ այդ ամենը մի օր ավարտ է ունենալու, և նրանք բաժանվեցին: Բայց Ազնավուրի համար Պիաֆը միշտ էլ մնաց որպես իր կյանքի ընթացքում փայլատակած ամենավառ աստղը»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
40526.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
56426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
110525.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
99324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49524.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51323.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67421.02.2026, 00:42
