«Մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել». Էմանուել Մակրոնի ելույթը Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը
![]() 569 Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 13:55 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողության ընթացքում հանդես եկավ ելույթով, հաղորդում է «Արմենպրես»-ը: Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Շառլ Ազնավուրը ուզում էր ապրել մեկ դար, ինչի մասին խոստացել էր: «Եվ դա նրա վերջին մարտահրավերն էր կյանքին: Նա միշտ անհագուրդ ուզում էր ապրել, ծիծաղել, երազել, բայց մահը վրա հասավ այդ շեմից մի քանի տարի առաջ: Եվ մենք զարմացած էինք, և մենք շատ տխրեցինք, որովհետև մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել: Այս դատարկությունը մեզ մթություն բերեց: Հազարավոր մարդկանց համար նա դարման էր, ուժ էր, և հիմա նա մեզ թողնում է»,- ասաց Էմանուել Մակրոնը: Նա հավելեց, որ Շառլ Ազնավուրի մոտ ցավն ու հույսը կրկնակի էին, ինչը ֆրանսիացիները շատ արագ հասկացել են: «Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա լինի մեր կյանքում և միավորի բոլորիս: Նա դարձել էր Ֆրանսիայի դեմքերից մեկը: Մենք բոլորս Շառլ Ազնավուր ենք երգում՝ երբեմն բառերը մոռանալով»,- ընդգծեց Մակրոնը: Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործության մեջ գտնում են ամենաթանկագին, ամենահարազատ երգերը: «Նա մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
40526.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
56426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
110525.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
99324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49524.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51323.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67421.02.2026, 00:42
