«Եթե հանճարներ լինում են, ապա ես դրանցից մեկն եմ». այսօր Ջոն Լենոնի ծննդյան օրն է
![]() 661 Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 15:10 Ջոն Լենոնն այսօր կդառնար 78 տարեկան: Ամեն տարի հոկտեմբերի 9-ը ողջ աշխարհը նշում է 20-րդ դարի մեծագույն երաժիշտ-երգահաններից մեկի, բրիտանական լեգենդար «The Beatles» խմբի համահիմնադրի ծննդյան օրը: Ջոն Լենոնը ծնվել է 1940թ. Լիվերպուլում: Լենոնի, Փոլ Մաքքարթնիի, Ջորջ Հարիսոնի, Ռինգո Սթարի «The Beatles» խումբը համաշխարհային երաժշտության մեջ հեղաշրջում առաջացրեց: «Եթե դու կանգնած ես անդունդի եզրին ու երկմտում ես՝ թռչե՞լ, թե ոչ: Թռի՛ր»,- ասել է երաժիշտը: Ըստ Բի-Բի Սի-ի՝ 2002 թվականի անցկացրած հարցման՝ Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է: «The Beatles»- ը զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա, և մասնագետների կողմից ճանաչվեց որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, և սկսվեց «Բիթլամանիա» կոչվող երևույթը, երբ երկրպագուները գոռուն-գոչյուններով դիմավորում էին նրանց, ամենուր սիրում և կատարում նրանց երգերը։ Ջոն Լենոնը սպանվեց իր մոլի երկրպագուի՝ Մարկ Դևիդ Չեփմենի գնդակից՝ 1980թ. դեկտեմբերին Նյու Յորքում: «Իմ մի կեսը մտահոգվում է, որ ես սովորական անհաջողակ եմ, մյուս կեսս ինձ Աստված է երևակայում»,- ասում էր Ջոն Լենոնը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
39326.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
55526.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
109025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
98224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67121.02.2026, 00:42
