«Մոսկվային նյարդայնացնում է, որ Մինսկը խախտում է Երևանի և Բաքվի միջև ռազմավարական հավասարակշռությունը». «Коммерсант»
![]() 1485 Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 16:20 Մոսկվային նյարդայնացնում է Լուկաշենկոյի՝ «և մեզ, և ձեզ» սկզբունքով քաղաքականությունը, մասնավորապես, նրա մտերիմ հարաբերություններն Ուկրաինայի հետ, ինչպես նաև զենքի մատակարարումն Ադրբեջանին, գրում է «Коммерсант» պարբերականը: Հոդվածում ասվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է իր երկիրը մտադիր պաշտպանվել պայմանական հակառակորդի ներխուժման դեպքում: Հայտարարությունից հետո Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, ապա մեկ օր անց հանդիպել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ: «Լուկաշենկոն Մոսկվայի հետ մեծ առևտրում նոր փաստարկներ է փնտրում: Ինչ վերաբերում է ռազմական մասին, Բելառուսը Չինաստանի հետ մշակել և արտադրում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը»,- գրում է պարբերականի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն: «Բացի այն, որ «Պոլոնեզ»-ը մարտական հերթապահության է դրել ռուսական սահմանին, նաև այն վաճառում է Ադրբեջանին՝ այդպիսով խախտելով Երևանի և Բաքվի միջև ռազմավարական հավասարակշռությունը: Նման գործողությունները դժվար է դաշնակցային անվանել»,- հավելում է հոդվածագիրը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
