Հայաստանն ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահությունը
1039 Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 16:45 Մադագասկարից Հայաստանին փոխանցվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը: Այդ կապակցությամբ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ այժմ մոտ 40-ից ավելի պատվիրակություններ, որոնք ժամանել էին Երևան, փակ դռների հետևում քննարկում են անցկացնում, որից հետո պատվիրակությունները ներկա կլինեն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Նորին գերազանցություններ, Մադագասկարի Հանրապետության պարոն Նախագահ, Ձեր կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելն, իհարկե, հուզիչ պահ է։ Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն ապահովելու համար։ Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության համար։ Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնել և շնորհավորել Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթնաժողովից ի վեր։ Բախվելով բազմաթիվ մարտահրավերների, որոնց առճակատվում են մեր հասարակությունները, կարևոր է, որպեսզի մենք համախմբվենք մեր համամարդկային արժեքների շուրջ, մշտապես ապահովենք հարգանքը մեր բազմազանության հանդեպ և խթանենք փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքի տարբեր հատվածների միջև։ Այդ պայմաններում է, որ «Ապրել միասինը» կարող է լինել խաղաղության և բարեկեցության աղբյուր ֆրանկոֆոն տարածքում։ Դա շատ գեղեցիկ ձգտում է, որպեսզի ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասինը» և որոնք իրենց տեղն են գտել այն Կոչում, որ մենք պետք է անենք։ Բախվելով բազմակողմանիության ճգնաժամին՝ մեր ցանկությունն է նաև ավելի ամրապնդել համագործակցությունը և քննարկումները Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև տարբեր բնագավառներում, որոնք վերաբերում են խաղաղության, անվտանգության, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, կայուն զարգացման կամ դարձյալ Մարդու իրավունքների հարգման հարցերին, քանի որ այդ համագործակցությունը վստահաբար թույլ կտա ավելի արդյունավետ արծարծել այս հարցերը, իսկ Ֆրանկոֆոնիային՝ շարունակել հաստատվել որպես միջազգային հարաբերությունների դերակատար։ Այս հրավերը՝ մտորելու այս հարցերի շուրջ, մեր Համաժողովի աշխատանքների առանցքում է։ Վստահաբար ժամանակն է բացված հայտարարելու ֆրանսերենի շուրջ համախմբված պետությունների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը։ Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար»։ Նիստի ընթացքում քննարկվել են ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը, ինչպես նաև կազմակերպության հետագա գործունեությանը, ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, երկխոսության խորացմանը վերաբերող հարցեր: |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
29700:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
160Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
23518.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
26517.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
47016.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
33416.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
39216.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
48814.04.2024, 22:30