Ինչո՞ւ է Ջոն Բոլթոնն այցելում Հայաստան. ռուսական մամուլ
![]() 1280 Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 11:30 Հոկտեմբերի 22-ին և 23-ին Մոսկվայում սպասում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին: Ո՞րն է Ռուսաստան և Կովկաս Բոլթոնի այցի նպատակը, գրում է ռուսական Dailystorm պարբերականը: Բոլթոնը կլինի նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, որտեղ, ըստ ռուսական պարբերականի, կփորձի համոզել տեղի իշխանություններին չսատարել Իրանին: Պարբերականը նշում է, որ Թրամփի խորհրդականը Ռուսաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը քննադատելու մեծ սիրահար է: «Մոսկվան և Վաշինգթոնն արդեն 2 տարի միմյանց մեղադրում են նորագույն զենքի մշակման պատճառով համաձայնությունների խախտման համար: Ռուսաստանին մտահոգում է նաև տիեզերքում ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Ռուսաստանը հիշեցնում է, որ այդ տարածքում Միացյալ Նահանգներն ու ԽՍՀՄ-ը պայմանավորվել էին զենք չտեղակայել դեռևս 1967թ.: Հենց այդ հարցերը Բոլթոնը կքննարկի Մոսկվայում»,- ասել է պարբերականի զրուցակիցը: Եվս մեկ հարց, որի համար Բոլթոնը մեկնում է շրջագայության, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն են: Ըստ Dailystorm-ի՝ Բոլթոնը կփորձի համոզել Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից և չգնել նրանից գազ և նավթ: Երևանի դեպքում, ինչպես ընդգծում է պարբերականը, դա բարդ խնդիր է. Իրանի հաշվին Հայաստանը մտադիր է էներգետիկ հարցերում ազատվել Ռուսաստանի կախվածությունից: «Հայերի հետ, հատկապես Իրանի հարցում, Բոլթոնը խնդիրներ կունենա»,- գրում է պաբերականը՝ հիշեցնելով, որ 2005թ., երբ ամերիկացի պաշտոնյան ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչն էր, Երևանը հանդես եկավ հակաթեհրանական քարոզարշավի դեմ: «Այդ ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ամերիկացի իր գործընկերոջը քաղաքական քարտեզի օգնությամբ բացատրեց Հայաստանի դիրքորոշումը: Իսկ 2018թ. ապրիլին, երբ Բոլթոնը նշանակվեց իր ներկայի պաշտոնին, Մարտիրոսյանն այդ դեպքի մասին պատմեց Financial Times պարբերականին: Ամերիկյան մի շարք պարբերականներ Բոլթոնին ոչ իրազեկ անվանեցին՝ տարածաշրջանի իրողությունները չհասկանալու համար»,- հավելում է պարբերականը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
