«Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում պարտավոր ենք օգնել Հայաստանին». ռուս փորձագետ
![]() 2532 Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 14:05 Ռուս փորձագետ, միջազգայնագետ Նիկոլայ Պլատոշկինը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին, փոխանցում է Rusarminfo-ն: «Հայաստանը մեր պաշտոնական դաշնակիցն է, 1997թ.-ից բարեկամության և փոխաջակցության մասին պայմանագիր է ստորագրվել, և Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում պարտավոր ենք օգնել Հայաստանին: Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ նման պայմանագիր ստորագրել և իր տարածքում ռուսական բազա տեղակայել, դա նրանց իրավունքն է, սակայն հայերը ցանկանում են: Այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է նույն կերպ վերաբերվենք այդ երկու երկրներին»,- ասել է փորձագետը: Պլատոշկինը հավելել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բոլոր նստաշրջաններում քվեարկում է Ռուսաստանի օգտին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը քվեարկում է ԱՄՆ-ի օգտին: Բացի այդ, փորձագետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները 300-400 տարեկան են, և Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որը կանգնած է Ռուսաստանի կողքին բոլոր խոշոր հակամարտություններում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
