Ողբերգական վթարին զոհ են գնացել հայրը, մայրը, մորաքույրը և 3 տարեկան երեխան
2966 Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 21:00 Այսօր դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան: Աղբյուրը հայտնում է, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, մորաքույրը և երեխան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով դիերը դուրս բերել 07-ի միջից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ: |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
116Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
164Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
219Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
161Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
132Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
288Երեկ, 12:00Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
297Երեկ, 10:36Ստավրոպոլում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել (տեսանյութ)
270Երեկ, 09:54