Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости-ին
![]() 1054 Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 10:15 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: Այս մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում: «Մարտավարական առումով դա հասկանալի վարքագիծ է. հաջողության հասնել հիմա, երբ գտնվում ես ժողովրդականության գագաթնակետին: Ռազմավարական առումով ես տեսնում եմ խնդիրներ, այսինքն՝ որպես քաղաքական գործիչ դու պարտվում ես, իսկ որպես պետական գործիչ դեռ պետք է մտածել՝ արժե՞ր արդյոք այժմ այդպես անել»,- ասել է նա: Քոչարյանը կասկած է հայտնել, որ «էյֆորիայի պայմաններում կհաջողվի իսկապես արժանի խորհրդարան ընտրել»: Նրա խոսքով՝ «ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է»: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել, որին հաջորդել է կառավարության հրաժարականը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
