ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի մասին Միլսի հայտարարություններին
![]() 1580 Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 23:40 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններին: Զախարովան մասնավորապես ասել է. «ԱՄՆ դեսպանը հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում և ասել, որ իր երկրի կառավարությունն ու ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակության որոշակի խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է անգամ առանց երկմտելու, անգամ մի տեսակ հպարտությամբ, կարծես այդ ամենն անհրաժեշտ է եղել բարի նպատակի իրագործման համար, որն իբրև թե Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է: Այնուամենայնիվ, դեսպանն ինչ-որ պահի հասկացել է, որ խոսում է ավելին, քան պետք է, և իրավիճակը շտկելու համար ասել է, թե Հայաստանում վերջին փոփոխությունները երկրի ներսում տեղի ունեցած իրադարձությունների պատճառ են: Նա նաև խոսել է հայ ժողովրդի անկոտրում կամքի մասին, բայց դա իրավիճակը չի շտկել, ասվածն արդեն ասված է»,- նշել է Զախարովան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
