Մահացել է Արա Գյուլերը
![]() 553 Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 09:00 Մահացել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը: Աշխարհի ամենահայտնի 7 լուսանկարիչներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով: Գյուլերը ծնվել է Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում՝ զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ՝ ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի Թայմս»: 1961թ. ավարտելով զինվորական ծառայությունը՝ աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում՝ գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: Լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.՝ թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.՝ Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: Ստամբուլի կենտրոնում նրա արվեստանոցին հարող հատվածում գտնվող սրճարանը անվանակոչվել է «Արա Կաֆե»: 2014թ. այցելել է Հայաստան: Հայ լինելն առավելություն է, ասել է Գյուլերը՝ հավելելով, որ ինքը երբեք չի թաքցրել իր ազգությունը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54826.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
108125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67021.02.2026, 00:42
