«Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում». РИА Новости
![]() 1436 Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 13:05 ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել, գրում է РИА Новости-ն: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, պետք է այդ մասին մտածես»,- գործակալությանն ասել է Քոչարյանը: Նրա խոսքով՝ կուսակցության անվանումը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է հարմարեցվեն...Այժմ ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել է Քոչարյանը՝ նշելով, որ չի ձգտում բարձր պաշտոնի: Ընդ որում, խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին, Քոչարյանն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում: «Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ պետք է կուսակցություն հիմնեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչ եղել է: Կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար ինչպե՞ս է լինում, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Ուշադրություն ես դարձնում մարդկանց, ում հետ շփվել, աշխատել ես»,- ասել է նա: Ավելի վաղ գործակալության հետ զրույցում Քոչարյանը պատմել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
