Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
![]() 1475 Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ., 14:20 ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ, գրում է РИА Новости-ն: «Պարտադիր կդիմեմ ՄԻԵԴ, եթե նման անհրաժեշտություն լինի: Հարցն այն է, որ դրա համար հարկավոր է անցնել ներպետական բոլոր գործընթացները»,- գործակալությանն ասել է Քոչարյանը: Ընդ որում, նա նշել է, որ կան առանձին դեպքեր, երբ դիմումներն ընդունվում են նախքան ներպետական գործընթացները, եթե դատարանի վրա ճնշումներ են նկատվում: «Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը»,- հավելել է Քոչարյանը: Ընդ որում, Քոչարյանն «աննախադեպ» է անվանել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը. «Այնպիսի սկանդալ է, որին, նվազագույնը, պետք է հրաժարականներ հաջորդեին: Սակայն նրանք շարունակում են պաշտոնավարել: Չնայած, եթե օբյեկտիվ լինենք, նրանք բռնվել են հանցանքի պահին»: Քոչարյանի խոսքով՝ գաղտնալսումը ոչնչացնում է քրեական գործը, որում ներգրավված է ինքը: «ՄԻԵԴ-ի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ դժվար է գտնել»,- հավելել է Քոչարյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
