«Հուսով ենք՝ մոտ ապագայում Հայաստանը բանակցային գործընթացը շարունակելու համար քաղաքական կամք կդրսևորի». Մամեդյարով
![]() 1156 Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ., 14:20 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել РИА Новости-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: «Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցություններին: Բաքուն բազմիցս հայտարարել է արդյունավետ երկխոսության անցկացման անհրաժեշտության մասին: Բարձր մակարդակով հանդիպումը, որը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև, օրինակ է, որ Ադրբեջանը պատրաստ է բովանդակային երկխոսության: Ցավոք, Հայաստանում իշխանափոխությունը որոշակի առումով սառեցրեց գործընթացը: Հուսով ենք՝ մոտ ապագայում Հայաստանը բանակցային գործընթացը շարունակելու համար քաղաքական կամք կդրսևորի»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների միջև: Մամեդյարովը հայտնել է նաև ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության շուրջ ակտիվ քննարկումների մասին: «Այդ առումով մենք ակտիվ երկխոսություն ենք վարում ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, բացառությամբ Հայաստանի, որը շարունակում է Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիան»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
