Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ 45-ամյա քրոջ դին (լրացված)

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ 45-ամյա քրոջ դին (լրացված)
876
Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 11:51

Արդեն հայտնել էինք, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լ. Խ-ն էր, ով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է: Նա մասնագիտությամբ բժշկուհի էր: