Ծառուկյանի որդու դղյակի սևագործ աշխատանքը կատարել են գազալիցքավորման կայանների աշխատակիցները՝ առանց դրա համար վարձատրվելու
![]() 724 Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 16:00 Վերջերս MAMUL.am-ը հրապարակել էր մի քանի նյութ, որոնցում քաղաքացիները ներկայացնում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում տարիներ շարունակ տեղի ունեցած պարտադրանքներն ու աշխատանքի շահագործման դեպքերը: Նյութերի հրապարակումից հետո Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ փորձեց հասնել նրան, որ դրանք հեռացվեն և հրապարակվի հերքում, ինչպես նաև խմբագրությունը հրապարակային ներողություն խնդրի: Ստանալով մերժում՝ Ծառուկյանը դիմեց դատարան: Զուգահեռաբար, մեր խմբագրությունը քաղաքացիներից նոր տեղեկություններ է ստանում վերոնշյալ թեմաների վերաբերյալ: Այսպես. Գագիկ Ծառուկյանի գազալիցքավորման կայաններում աշխատող աշխատակիցների տրամադրած նոր տեղեկությունների համաձայն, իրենց պարտադրել են անվճար մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու դղյակի կառուցման աշխատանքներին: Ներկայացնում ենք աշխատակցի ներկայացրած փաստերի բառացի սղագրումը. «...իրա երկրորդ տունը սարքելուց սաղ զապրավչիկներն են սարքել, սև գործը մեզ են տարել, որ անենք: Իրա տան հետևը, սարի գլխին... էդ էլ տղու տուննա, տղու համար սարքինք... ոչ հաց, ոչ ջուր, ոչ փող... սաղ ձրի աշխատելով սարքել ենք»: Ուշադրություն Եթե Դուք տիրապետում եք նման տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ ընկերություններում, կամ որևէ այլ ընկերությունում, որտեղ ոտնահարվել(ում) են ձեր իրավունքները, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, ուղարկել նամակ, կամ զանգահարել մեր խմբագրություն: Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովվում է: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
