Ի՞նչ է փնտրում Բոլթոնը Հարավային Կովկասում. Коммерсант
![]() 1109 Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 14:15 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ավարտում է Հարավային Կովկաս իր շրջագայությունը, որտեղ այցելեց Մոսկվա այցից հետո: Այսօր նա բանակցություններ կվարի Վրաստանում, իսկ նախօրեին այցելել էր Ադրբեջան և Հայաստան, գրում է Коммерсант պարբերականը: Բաքվում, ինչպես նշում է պարբերականը, Բոլթոնը հայտարարեց, որ «Ադրբեջանը միակ երկիրն է, որը սահմաններ ունի միաժամանակ Ռուսաստանի և Իրանի հետ»: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ պարոն Բոլթոնը քննարկեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունները, որին 120 ադրբեջանցի զինծառայող է մասնակցում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու «Հարավային գազային միջանցք»-ի գործարկումը: Այդ նախագծին Վաշինգթոնում ակտիվորեն աջակցում են՝ հաշվի առնելով այն, որ դրա իրականացումը կնվազեցնի ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը»,- գրում է ռուսական պարբերականը: Պարբերականի խոսքով՝ Բաքվում Բոլթոնը հասկացնել տվեց, որ Վաշինգթոնի հիմնական նպատակն Իրանի և ԱՄՆ-ի միջև առճակատման հարցում աջակցություն ստանալն է: «Ընդ որում, Բոլթոնը փորձում էր Իլհամ Ալիևին հանգստացնել՝ ասելով, որ չնայած ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են ավելացնել Իրանի վրա ճնշումները, սակայն նրանք չեն ցանկանում վնաս հասցնել իրենց ադրբեջանցի ընկերներին»,- ընդգծում է Коммерсант-ը: Միևնույն ժամանակ, Իրանի մասին որևէ հիշատակում չի եղել Ալիևի և Մամեդյարովի հայտարարություններում: Коммерсант-ի փոխանցմամբ՝ Բաքվից մեկնելով Երևան՝ Բոլթոնն առավել մանրամասն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային և ինտրիգային հայտարարություն արեց տարածաշրջան ամերիկյան զենքի հնարավոր մատակարարման մասին: ««Ներկա պահին որոշում չի ընդունվել: Չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի երկու կողմերին զենքի վաճառքի հարցի շուրջ որոշումը: Մեր սպառազինությունն, ամեն դեպքում, ռուսականից լավն է»,- Երևանում ասել էր Բոլթոնը: Ռուսական պարբերականը նշում է նաև «Ազատություն» ռադիոկայանին տված Բոլթոնի հարցազրույցի մասին, որում նա Հայաստանի իշխանություններին բացահայտորեն կոչ էր արել ամերիկյան զենք գնել՝ ռուսականի փոխարեն: «Անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը տասնյակ պայմանագրեր է ներառում, և իրավիճակն այդպես կտրուկ փոխելն անհնար է: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի սպառազինությունների չափանիշներն անհամատեղելի են»,- Коммерсант-ին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
