«Երգեհոնային երաժշտության ժամ» խորագրով համերգը նվիրվեց Երևանի 2800-ամյակին
![]() 609 Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 00:10 Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 27-ին անցկացվեց «Երգեհոնային երաժշտության ժամ» խորագրով միջոցառում, որը նվիրվեց Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառմանը հանդես եկան երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Լուսինե Սառաջյանը, Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը, Մաքսիմ Նովիկովը (ալտ, Ռուսաստան), «Արար» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գոռ Մելքումյան): Ծրագրում ներկայացվեցին Բախի, Բուքստեհուդեի, Ստենլիի, Պերգոլեզիի, Ռեգերի, Բրուխի, Է.Հովհաննիսյանի, Ռ.Պետրոսյանի, Սիմեոն Երևանցու ստեղծագործությունները: Երգեհոնահար Թերեզա Ոսկանյանն ընդգծում է, որ «Երգեհոնային երաժշտության ժամ» խորագրով միջոցառումներ Կամերային երաժշտության տանն անցկացվում են ամեն ամիս՝ ամսվա վերջին շաբաթ օրը: Մեկ ժամ տևողությամբ համերգների մուտքն ազատ է, նպատակն է, որ ավելի շատ ներկայացվեն երգեհոնի համար գրված ստեղծագործությունները: Նշենք, որ Կամերային երաժշտության տան երգեհոնն եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների մոդելների հիման վրա և նախատեսված է բարոկ երաժշտություն կատարելու համար: Երգեհոնն ունի 4000 շեփոր, պատրաստվել է հոլանդական «Ֆլենտրոպ» արտադրության կողմից: Տեղադրվել է 1979 թ.-ին, իսկ առաջին համերգին ելույթ է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը, ում նախաձեռնությամբ էլ հենց սկսել են անցկացվել «Երգեհոնային երաժշտության ժամ» միջոցառումները: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54826.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
108125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67021.02.2026, 00:42
