Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Բնակարանում հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանի վարորդի դին

Բնակարանում հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանի վարորդի դին
1010
Կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ., 12:45

Երեկ երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է, իսկ իրավապահներին ահազանգել է Ազգային ժողովի աշխատակազմի առաջատար մասնագետ էդմոն Գիգոլյանը: