Լույս է տեսել արցախցի բանաստեղծ Արմեն Բարխուդարյանի անդրանիկ ժողովածուն
![]() 834 Երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ., 01:10 Արցախցի բանաստեղծ, զինվորական Արմեն Բարխուդարյանի անդրանիկ՝ «Սիրահարների կղզին» ժողովածուն դրվել է ընթերցողի սեղանին: Գրքի հիմնական թեման սերն է, կյանքի այն մեծ շարժիչ ուժը, որը երբեմն մարդուն հասցնում է վեհ բարձունքներ, երբեմն շղթայում՝ նետելով վշտերի ծովը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: «Ներշնչանքիս աղբյուրը հանդիսացել է Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ աշխարհին հայտնի, Նոբելյան մրցանակի դափնեկիր «Սերը ժանտախտի օրերին» վեպը և «100 տարվա մենություն» վեպը: «Սիրահարների կղզին» գրքում պատկերված են այնպիսի տեսարաններ, որոնցից ոմանց, վստահաբար, ականատեսը եղել է նաև գրքի ընթերցողը»,-գրքի մասին պատմել է հեղինակը: Բանաստեղծի խոսքով՝ այնտեղ նկարագրված են՝ սեր, դավաճանություն, բերկրանք, միայնություն, կարոտ, թախիծ, հիասթափություն, երջանկություն նպատակասլացություն, ապրելու և հաղթելու ձգտում, սիրահարների բաժանում, հանդիպման բերկրանք: Գրքում պատկերված է այն աղջիկների կերպարը, որոնց համար սերը դրված է փողի նժարին ու, ցավոք, փողը ծանր կշիռ ունի նրանց աշխարհում: Նկարագրված է նաև այնպիսի աղջիկների կերպար, որոնց թիվը բավականին սակավ է, սակայն նրանց տեսակը դեռ չի վերացել: Հեղինակի խոսքով՝ «Սիրահարների կղզին» գրքի հիմքում դրված է այն գաղափարը, որ առանց կնոջ աշխարհը կլիներ դժգույն, անհետաքրքիր, երջանկությունից զուրկ: Նշենք, որ գրքում ներառված են հեղինակի՝ 8 տարվա 100-ից ավելի բանաստեղծություններ: Մինչև գիրքը լույս տեսնելը մի քանի բանաստեղծություն հրատարակվել է Արցախի թերթերում: Ի դեպ, հավելենք, որ Արմեն Բարխուդարյանը զուգահեռ աշխատում է հաջորդ գրքի վրա: Հետագայում ցանկանում է գրել արձակ ոճում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54826.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
108125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67021.02.2026, 00:42
