«Տարածիր Արվեստ» արշավը մատչելի է դարձնում հայկական արվեստը Հայաստանի և Արցախի աշակերտների համար
![]() 725 Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 23:10 Հոկտեմբերի 31-ին ՀԲԸՄ երևանյան գրասենյակի ցուցասրահում, Էյվա արվեստների հիմնադրամը «Դասավանդիʹր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ կազդարարեն «Տարածիր Արվեստ» կրթամշակութային արշավի մեկնարկի մասին, որի նպատակն է Հայաստանի և Արցախի խոցելի համայնքների՝ 11,000 դպրոցականների շրջանում խթանել արվեստի կրթությունը, նպաստել հայկական արվեստի ճանաչմանն ու տարածմանը: Միջոցառման ընթացքում տեղի կունենա ԱՐՎԵՍՏ խաղ-գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակների շնորհանդեսը՝ տարածելով հայկական արվեստը նաև աշխարհասփյուռ հայ համայքներում և կրթօջախներում, ինչպես նաև համաշխարհային հանրության շրջանում։ «Տարածիր Արվեստ» կրթական արշավի ընթացքում խաղային անմիջական և ազատ ինքնարտահայտմանը նպաստող միջավայրում երեխաները կբացահայտեն հայ նկարիչների յուրօրինակ աշխարհը, կճանաչեն հայկական լեռնաշխարհը, պատմությունը, բնությունը, հայի կերպարը արվեստագետների աչքերով։ Այդ նպատակով նախատեսվում է նվիրաբերել ավելի քան 500 ԱՐՎԵՍՏ խաղ-գրքեր Հայաստանի 6 մարզի և Արցախի 85 դպրոցներին («Դասավանդիʹր, Հայաստան» շահառուներ)՝ թիրախավորելով շուրջ 11,000 և ավելի երեխայի։
![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54826.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
108125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67021.02.2026, 00:42

