Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Lenta-ին
![]() 1156 Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 14:40 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Lenta.ru-ին, որում խոսել է քաղաքականություն իր վերադարձի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա վերջնական հաղթանակի դեպքում Հայաստանի վիճակի, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Արցախի մասին: Այն հարցին, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Չէի կասկածում, որ ներկայացումը կխաղան, և արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Զարմանալի չէ, քանի որ այլ ուժեր քաղաքական կամք չդրսևորեցին և չհամագործակցեցին միմյանց հետ՝ արտահերթ ընտրություններ թույլ չտալու համար»: Քոչարյանի խոսքով՝ արդյունքում «Հայաստանում կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ մեկ քաղաքական ուժի գերիշխմամբ»: «Չեմ կարծում, որ նման վիճակը երկարաժամկետ կայունություն կապահովի: Մյուս բոլոր կուսակցությունները հայտարարեցին, որ պատրաստ չեն նման սցենարի: Սակայն Սակայն այդ սցենարն առաջ է գնում մոբիլիզացման ռեսուրսով, որին դեռևս տիրապետում է միայն Փաշինյանը: Ակնհայտ է, որ եթե կուսակցություններն այսօր պատրաստ չեն ընտրությունների, ուրեմն նրանց ապագան միանգամայն կանխատեսելի է: Ցանկացած հոգեբան կփաստի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել հուզական գրգռվածության վիճակում»,- ասել է Քոչարյանը: Lenta.ru-ն հետաքրքրվել է, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղաքական ուժեր կամ առանձին քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստ են խախտել այդ մենիշխանությունը: «Կախված նրանից, թե ինչ էներգիայով և պրոֆեսիոնալիզմով նրանք կկառուցեն իրենց աշխատանքն արտահերթ ընտրություններից հետո: Բոլորը գիտակցում ենք, որ քաղաքական դաշտի լուրջ վերաձևավորում կլինի»,- պատասխանել է Ռ. Քոչարյանը՝ նշելով, որ իրեն տեսնում է ապագա ընդդիմությունում: «Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ մտահոգություններ ունեմ: Դա ինձ դրդում է՝ ինչ-որ կերպ ազդելու այդ գործընթացներին: Թե որքանով ինձ կհաջողվի, ժամանակը ցույց կտա, սակայն կարծում մե, որ իմ անցյալն ու ներկան, իմ փորձը թույլ կտան էական դեր խաղալ հայկական քաղաքականության մեջ»,- հավելել է Ռ. Քոչարյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
