ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում Բոլթոնի կողմից արված հայտարարության մասին
![]() 1450 Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 16:10 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից Հայաստան այցի ընթացքում արված հայտարարությունը: «Վերջերս ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը լքող Ռիչարդ Միլսի «հրաժեշտի» հայտարարությունը: Նա հրապարակայնորեն հանձնարարեց երկրի կառավարությանը հետևել տնտեսական քաղաքականության հարցերին և տեղի հասարակական կազմակերպություններին շռայլ ֆինանսավորում խոստացավ՝ կառավարությանը հետևելու համար: Թվում էր, թե ներքին գործերին միջամտելու այլ սանձարձակություն չէր կարող լինել: Պարզվեց, այդպես չէ: Օրերս Երևան այցելած ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց հրաժարվել միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից»: Նա նաև հայտարարեց, որ Ն. Փաշինյանից խորհրդարանական ընտրություններից հետո վճռորոշ քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսական փոխարեն»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն Բոլթոնին խորհուրդ է տվել նաև հասկանալ հետևյալ արտահայտության իմաստը, որն նա արել է «Ազատության»-ը տված հարցազրույցում. «Հայաստանի համար իսկապես կարևոր է լինել ինքնիշխան, այլ ոչ թե կախված արտաքին ազդեցությունից»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
