Լավրովը հայտնել է՝ ինչից է կախված ԼՂ հակամարտության կարգավորումը
![]() 1354 Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 14:10 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր չի լինի լրջորեն բանակցել, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունացել: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռքբերված համաձայնությունը ենթադրում էր, որ շփումները պետք է շարունակվեն, որ արտաքին գործերի նախարարները պետք է հանդիպեն, և որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ կլինեն շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք նման պայմանավորվածությունը ողջունում ենք»,- ասել է Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Հասկանում ենք, որ քանի դեռ ներքաղաքական գործընթացները չեն ավարտվել, նման բուռն գործընթացները, որոնց մենք այժմ հետևում ենք, չենք կարող լրջորեն քննարկել այդ ճգնաժամից դուրս գալու կոնկրետ տարբերակներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լիարժեք կարգավորման ապահովումը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
