«Ղարաբաղում իրավիճակը քիչ թե շատ կայունացել է». Իգոր Պոպով
![]() 1309 Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 15:30 Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում քիչ թե շատ կայուն է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է РИА Новости-ն: «Այսօր ավարտին է մոտենում մեր այցը, մենք եղանք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, այժմ Բաքվում ենք: Հանդիպումներ ունեցանք ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Շուտով կհանդիպենք Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Ուշադրության կենտրոնում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցերը: Մասնավորապես, քննարկել ենք Դուշանբեում երկու երկրների առաջնորդների միջև կայացած բանակցությունը, պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել և այժմ իրականացվում են: Նկատի ունեմ շփման գծի իրավիճակը, որը քիչ թե շատ կայունացել է»,- ասել է Պոպովը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, թե ինչից է կախված ԼՂ հակամարտության կարգավորումը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
