«Ստեփանակերտը կարող է մասնակցել բանակցություններին միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ». Լավրով
![]() 1053 Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 16:05 Ստեփանակերտը կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ: Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Интерфакс-ը: «Ներկայի երկկողմ ձևաչափը փոխելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը: Որքանով մենք գիտենք, նման համաձայնություն չկա»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ ժամանակին ԼՂ-ի ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն Հայաստանի ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, և բանակցություններն արդեն երկար տարիներ վարում են Հայաստանն ու Ադրբեջանը: «Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Լավրովը նաև հայտնել էր, որ «ԼՂ հարցի շուրջ հնարավոր չի լինի լրջորեն բանակցել, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունացել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
