Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
![]() 1594 Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 16:20 Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում: Նշվում է, որ Խաչատուրովին կփոխարինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն անցնում է Մարտի 1-ի գործով և մեղադրվում 2018-ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու համար։ Նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր որպես խափանման միջոց կիրառել կալանքը, սակայն դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
