«Գերմանիայի ոստիկանությունը լրջորեն մտահոգված է հայկական մաֆիայի ակտիվությամբ». Der Spiegel
![]() 1981 Շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ., 13:35 Կովկասյան տարածաշրջանի հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Der Spiegel-ին: Պարբերականի խոսքով՝ 3 տարվա ընթացքում քննիչները գաղտնի գործողությունների շրջանակներում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն՝ ապարդյուն: Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») կոդավորված անվանմամբ հատուկ գործողությունն անցկացրել է Քրեական ոստիկանության դաշնային ծառայությունը (BKA)՝ 6 պրոֆիլային գերատեսչությունների հետ համատեղ: Der Spiegel-ի տրամադրության տակ են հայտնվել հետաքննության նյութերը, որոնցում ասվում է, որ «օրենքով գողերը» վերահսկվում են ռուսական-եվրասիական կազմակերպված հանցավորության կողմից: Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք վերահսկվում են նաև Գերմանիայում հայկական մաֆիոզ կառույցների կողմից: Հոդվածում ասվում է, որ հետաքննությունն սկսվել է 2014թ. Էրֆուրտ քաղաքում: Այդ ժամանակ 14 քրեական գործ է բացվել 42 մարդու նկատմամբ, ովքեր կասկածվում են ֆինանսական մեքենայությունների մեջ: BKA-ի մասնագետների խոսքով՝ «Գերմանիայում հայկական մաֆիա իսկապես գոյություն ունի, ռուսական-եվրասիական այլ հանցավոր խմբերի հետ այն ֆինանսական էական ռեսուրսների է տիրապետում և կարող է սպառնալ իրավական պետության հիմքերին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
