ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը. Коммерсант
![]() 1138 Երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ., 11:20 Коммерсант պարբերականի տեղեկություններով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար կարող է նշանակվել Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: «Նոյեմբերի 8-ին դաշինքի երկրների առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն: Ինտրիգն այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ առաջացել է թափուր տեղը»,- հայտնում է պարբերականը: Պարբերականի խոսքով՝ նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) առաջնորդների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վերջակետ կդրվի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցին: Коммерсант-ի դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ հաջորդ 3 տարիների ընթացքում ՀԱՊԿ նոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը՝ 54-ամյա գեներալ-մայոր Զասը (2015թ. նոյեմբերի 4-ից զբաղեցնում է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը), ով լավ ծանոթ է ՀԱՊԿ աշխատանքին: Ստանիսլավ Զասը ծնվել է 1964թ. Ուկրաինայի Չեռնիգովի մարզում: 1985թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, 1996թ. գերազանցությամբ և ոսկե մեդալով՝ Բելառուսի ռազմական ակադեմիան, իսկ 2005թ. նույնպես գերազանցությամբ և ոսկե մեդալով՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Ռազմական գիտությունների թեկնածու է: Օրեր առաջ կազմակերպությունը հայտնել էր, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն անցնում է Մարտի 1-ի գործով և մեղադրվում 2018-ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու համար։ Նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր որպես խափանման միջոց կիրառել կալանքը, սակայն դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
