ԱԳ փոխնախարարը՝ հակաիրանական պատժամիջոցների և Իրան-Հայաստան երկաթուղու մասին
![]() 517 Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 10:50 «Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը մտահոգություն է առաջացրել Հայաստանում: Եթե ճշգրիտ արձագանք չլինի, կբերի Հայաստանի կղզիացման»,- Աժ-ում դիմելով ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանին՝ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Իրանի հանդեպ պատժամիջոցների թեման շատ զգայուն է, ու Հայաստանը մշտապես աջակցել է համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի ու գործընկեր պետությունների միջև: ՀՀ ԱԳՆ առաքելությունն է գործընկեր պետությունների հետ թափանցիկ, անկաշկանդ քննարկումներ իրականացնելը: Բոլթոնի մասին շատ է խոսվել, վերհանվել են տարածաշրջանի զարգացմանը միտված խնդիրներ, լսելի են դարձել մեր մոտեցումները»,- ասել է ԱԳ փոխնախարարը: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվել է Իրան-Հայաստան երկաթգծի նախագծման աշխատանքներից. «Առաջիկա 10 տարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը կսկսվի՞, թե՞ ոչ»,- հարցրել է նա: Նազարյանն ասել է, որ երկաթուղու հարցը դժվար կանխատեսելի է. «Հարցն օրակարգային է, դուրս չի եկել օրակարգից, բայց գտնվում է մասնագետների դաշտում»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
